ԱշխարհԺամանց

Շատ կանայք կան, որոնց հետ կարելի է քնել, քչերը, որոնց հետ կարելի է խոսել. Հեմինգուեյ

Շատ կանայք կան, որոնց հետ կարելի է քնել, քչերը, որոնց հետ կարելի է խոսել. Հեմինգուեյ

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի լավագույն մտքերը՝

1. Մարդիկ երկու տիպի են լինում, նրանք, որոնց հետ հեշտ է, բայց առանց նրանց էլ է հեշտ, և նրանք, որոնց հետ դժվար է, բայց առանց նրանց անհնար:

2. Գրողը պետք է իր խոսքը փոխանցի ոչ թե խոսքով, այլ գրչով:

3. Խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում:

4. Գրիր հարբած ժամանակ, խմբագրիր` սթափ:

5. Մենք պարտավոր չենք ապրել նախատեսված օրենքներով. մենք մենք ենք:

6. Յուրաքանչյուր ոք, ով այս Երկրի վրա է, ունի պարտականություններ:

7. Պատերազմից վատ բան էլ կա, օրինակ վախկոտությունը:

8. Ոչ մի բնագավառում տարած հաղթանակը չի ծածկի սիրո հարցում կրած պարտությունը:

9. Շատ կանայք կան, որոնց հետ կարելի է քնել, բայց շատ քչերը կան, որոնց հետ կարելի է խոսել:

10. Ոչ միայն պատասխաններն են հնանում, այլև հարցերը:

Կիսվել նյութով