Մամուլ

Անհատական տաքսի վարողները ձերբազատվելու են հարկ վճարելու պարտականությունից

Անհատական տաքսի վարողները ձերբազատվելու են հարկ վճարելու պարտականությունից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի հերթական ուղիղ եթերի ժամանակ, խոսելով տարբեր թեմաների մասին՝ հայտնեց կառավարության նոր որոշման մասին, ըստ որի անհատական տաքսի վարողները ձերբազատվելու են հարկ վճարելու պարտականությունից։

Այս հարցը քննարկման է դրվել այն պատճառով, քանի որ խնդիրը կրում է սոցիալական բնույթ և տաքսու վարորդների մեծամասնությունը հազիվ է հասցնում իր վաստակած գումարով լուծել առօրյա ֆինանսական խնդիրները։

Որոշումն ընդունվելու պահից սկսած բոլոր անհատական տաքսի վարողները կարող են առանց վախենալու, ազատ վարել իրենց մեքենան՝ չմտածելով հարկերի մասին և ամենակարևորը՝ իրենց օրվա աշխատած գումարը ամբողջությամբ կկարողանան տանել տուն։

Կիսվել նյութով