Մամուլ

Նախածննդյան տոներն աշխատանքային համարելու նախագիծը հետ է վերցվել. դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը կլինի ոչ աշխատանքային

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության նախագիծը, որով նախատեսվում էր նախածննդյան տոները համարել աշխատանքային, հետ է վերցվել:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով օրենքի նախագծի քննարկումը Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է:

06.06.2018-ին հետաձգված նախագիծը Ազգային ժողովում հանվել է շրջանառությունից` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:

Նշենք, որ հանգստյան օրերը կրճատելու վերաբերյալ նախաձեռնությունը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանինն էր: Փոփոխության նախագծի հիմնավորման մեջ նշված էր. «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում՝ միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով: Նախածննդյան տոների ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից»:

Share