ԱշխարհԺամանցՇոու-բիզնես

Հանրաճանաչ Զազը երգում էր Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում  երգում էր  Զազը(ZАZ) , այն ֆրանսիացի երգչուհին, որը  կարողանում է համադրել ջազը  ֆրանսիական տարբեր սոուլ և ակուստիկ ժանրերի հետ, այս մասին գրում է «Ա1+»-ը։

Կեսօրին Հանրապետության հրապարակը բազմամարդ չէր։ Բայց երբ նա սկսեց  փորձ անել, անցորդների մեծ մասը կանգ առավ՝ նրան լսելու։  Զազն ընդամենը մի քանի երգ կատարեց՝  այդպես էլ չբացահայտելով՝ ինչ երգեր են լինելու երեկոյան համերգի իր երգացանկում։

Հանրապետության հրապարակում երգում էր Զազը(ZАZ), այն ֆրանսիացի երգչուհին, որը  կարողանում է համադրել ջազը ֆրանսիական տարբեր սոուլ և ակուստիկ ժանրերի հետ:

Զազը երգչուհու կեղծանունն է. շատ քչերն են հիշում , որ նրա իրական անունը Իզաբել Ժեֆռուան է։ Երգչուհին գիշերն է ժամանել Հայաստան եւ ելույթ պետք է ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված երեկոյան համերգին։

Կիսվել նյութով