Օգտակար

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ դուք շոկոլադ եք ուտում

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ դուք շոկոլադ եք ուտում

Պետք է ընդունել, որ մենք ապրում ենք աննախադեպ քաղցրակերների ժամանակաշրջանում։ Համաձայն Mintel:

Global New Products Database-ի հրապարակած տվյալների՝ Եվրոպայում ապրող յուրաքանչյուր մարդ տարեկան սպառում է 8,5կգ շոկոլադ։ Խոստովանե՛ք՝ դուք նրանց թվի՞ն եք պատկանում։

Եթե պատասխանը դրական է, ապա մենք ունենք երկու նորություն ձեզ համար․ մեկը՝ լավ, իսկ մյուսը՝ վատ։

Մյունխենում կայացած Սրտաբանների եվրոպական միության վերջին ժողովի ժամանակ միանգամից մի քանի խումբ գիտնականներ ներկայացրել են 5 ուսումնասիրությունների արդյունքներ ավելի քան կես միլիոն մարդու մասնակցությամբ։

Թեստերից պարզ է դարձել, որ մարդիկ, ովքեր ամսական ուտում են 2,5-3 շոկոլադե սալիկ, 13%-ով նվազեցնում են սրտի անբավարարվածություն առաջանալու վտանգը՝ համեմատած այն մարդկանց հետ, որոնք ընդհանրապես շոկոլադ չեն ուտում։

Դա կապված է ֆլավոնոիդների հետ, որոնք առկա են կակաոյի հատիկների մեջ։ Դրանք օգնում են նվազեցնել բորբոքումն արյան անոթներում և բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակը։

Հետազոտողները պարզաբանել են, որ «ֆլավոնոիդները կարող են բարձրացնել ազոտի մոնօքսիդի մակարդակը, որը լայնացնում է արյան անոթները՝ օգնելով արյան շրջանառությանը։ Միևնույն ժամանակ, մթերքը կարող է ունենալ հագեցած ճարպերի բարձր մակարդակ։

Կարող ենք ասել, որ սև շոկոլադի չափավոր սպառումն օգտակար է առողջության համար։ Սակայն եթե դուք գերազանցեք նշված նորմը, ապա սրտի անբավարարվածության ռիսկն, ընդհակառակը, կմեծանա 17%-ով»։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ամեն տարի սրտի անբավարարվածությունից մահանում է մինչև 18մլն մարդ, ինչը բոլոր դեպքերի 31%-ն է։

Բացի դրանից, անոթների սխալ աշխատանքն առաջացնում է քրոնիկ հոգնածության սինդրոմ, որով տառապում է գրեթե ամեն երկրորդ գրասենյակային աշխատող։ Ամփոփում. Ժամանակ առ ժամանակ սև շոկոլադի ընդունումն օրգանիզմի համար կարող է օգտակար լինել, սակայն ամենօրյա սննդակարգի մաս դառնալու դեպքում այն շատ վատ կարող է անդրադառնալ առողջության վրա։

Աղբյուր՝ classy.am

Կիսվել նյութով