Մամուլ

Երկnւ միլիարդ դրամի հափշտակություն ՊՆ-ում՝ Խաչատուրովի թեթև ձեռքnվ

Շարունակում ենք Խաչատուրովի հովանավորյալները ՝ բանակ-հափշտակություն թեման։ ՀՀ Քննչական Կոմիտեի մեր աղբյուրը հայտնում է, որ քննվում է քրեական գործ, ՀՀ ՊՆ-ից առավել խոշոր չափի հափշտակություն կատարելու փաստով։

Մենք անրադարձել էինք ՊՆ-ից թելերի միջոցով 810.000.000 հհ դրամի յուրացմանը։ Այս գործի շրջանակներում բացահայտվել են նաև այլ սխեմաներ։ Ներկայացնենք դրանցից ևս մեկը։ Այսպես ՝ Տարեկան կտրվածքով ՊՆ-ին արդեն 10 տարուց ավել, նույն մատակարարի կողմից մատակարարվում է մոտ 15.000 դոշակ և այդքան էլ բարձ։ Մեկ կոմպլեկտի գինը (դոշակ +բարձ), կազմում է մոտ 15000 դրամ։

Այսինքն ըստ փաստաթղթերի մատակարարվում է 225.000.000 hh դրամի ապրանք։ Սակայն պարզվում է, որ տարվա կտրվածաով հենց նույն քանակի բարձ և դոշակ դուրս է գրվում զորամասերից, որպես արդեն զինվորի համար ոչ պիտանի, այդ գույքը հավաքվում է զորամասի N թիվ 3-րդ պահեստարանում, որից հետո հանձնաժողովի միջոցով տեղափոխվում են Սովետաշենի աղբանոց։

Կազմվում է գույքի վերացման ակտ։ Սակայն իրականում զինվորի համար ոչ պիտանի ՝ առողջությանը վնասակար բարձերը և դոշակները ուղևորվում են, ոչ թե Սովետաշենի աղբանոց, այլ ուղիղ 10 տարի անընդմեջ տենդերը շահած մատակարարի մոտ։

Շարունակությունը կարող եք կարդալ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Կիսվել նյութով