Մամուլ

«Դա հո ինչ-որ մեկի դուքյանը չի». ինչու կասեցվեց Ռիտա Սարգսյանի ղեկավարած «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը

Մոտ մեկ շաբաթ է` դադարեցված է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը:

Հիշեցնենք, որ այն ձևավորվել է 2009 թվականին Ռուսաստանի համանուն հիմնադրամի աջակցությամբ: Կառույցն այս տարիների ընթացքում աջակցել է օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ հիվանդություններ ունեցող երեխաներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կինն է` Ռիտա Սարգսյանը:

Հիմնադրամի գործունեության դադարեցման մասին լուրն աշխատակիցներին հայտնել է հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը: Ի դեպ` վերջինս Ռիտա Սարգսյանի օգնականն է եղել: Եվ դեռևս հայտնի չէ , թե երբ է «Նվիրիր կյանք»-ի աշխատանքը վերսկսվելու:

Հասկանալի է՝ նախկինում առաջին տիկինն օգտագործելով դիրքը դիմել է անձանց այս հիմնադրամին գումարներ նվիրաբերելու խնդրանքով, ինչպես նաև աշխատակիցներն են Ռիտա Սարգսյանի անունից տարբեր կազմակերպությունների նամակներ ուղղել հիմնադրամին ֆինանսապես աջակցելու համար:

Սա միանգամայն նորմալ երևույթ է. ի վերջո, այս հիմնադրամը լրջագույն գործունեություն է ծավալել և մեծ օգնություն ցուցաբերել շահառուներին: Իսկ այժմ հատկապես տեղացի գործարարները կարող են հեշտությամբ հրաժարվել գումար տրամադրել նման ձեռնարկներին:

Բայց արդյունքում այս պահի դրությամբ օդում կախված է մնում հիմնադրամի մոտ 600 շահառուների ճակատագիրը: Փոքրիկների բուժման համար բավական մեծ գումարներ են անհրաժեշտ և, ցավոք, ծնողներից շատերը չեն կարողանում սեփական միջոցներով հոգալ այդ ծախսերը: Եվ ներկայում «Նվիրիր կյանք»-ի աշխատակիցները հույս ունեն, որ մեկ ուրիշ անձ կգա և հիմնադրամը կվերցնի իր «թևի» տակ, որպեսզի հիմնադրամի գործունեությունը շարունակվի:

Թեմայի շուրջ այլ մանրամասներ ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր, կոմպոզիտոր Մարինե Ալեսի հետ:

-Տիկի՛ն Ալես, հիմնադրամի գործունեությունն այժմ դադարեցված է, ճի՞շտ է․

-Այո՛, բայց ժամանակավորապես է դադարեցված:

-Տեղեկություն կա, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռիտա Սարգսյանն է որոշում կայացրել դադարեցնելու հիմնադրամի գործունեությունը:

-Դադարեցված է, որպեսզի հասկանանք, թե առաջիկայում ինչ ենք անելու: Բայց հիմնադրամը չի փակվելու: Դա հո ինչ-որ մեկի դուքյանը չի: Իսկ տիկին Ռիտան այսքան տարի աշխատել է: Եվ կարծում եմ, որ մենք կխոսենք: Եթե նա կմնա հիմնադրամում, լավ կլինի, եթե հանկարծ չցանկանա մնալ, դա այլ հարց է:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում

Կիսվել նյութով