ԱշխարհՄամուլ

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը երեխայի են սպասում

Սասեքսի դուքս Հարին և դքսուհի Մեգան Մարքլը երեխայի են սպասում: Այս մասին ասվում է Քենսիգթոնյան պալատի Twitter-յան պաշտոնական էջում:

Նորությունը հաստատվել է Ավստրալիա նրանց այցի ժամանակ: Քենսիգթոնյան պալատի Twitter-յան էջում ասվում է, որ զույգը երեխա կունենա 2019 թվականի գարնանը:

Արտասահմանյան լրատվամիջոցները պարզել էին, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հետնորդները թագավորական տիտղոսներ չեն կրի, և որ նրանց ապրուստը կապահովի ոչ թե պետական գանձարանը, այլ հենց իրենք։

Բանն այն է, որ Ջորջ V թագավորը՝ Հարիի նախապապը, իր ընտանիքում թագավորական տիտղոս նշանակելու վերաբերյալ սահմանափակումներ է դրել:

Մեգանի և Հարիի երեխան եթե աղջիկ լինի կստանա Սասեքսի լեդիի տիտղոսը կամ Սասեքսի լորդի՝ տղայի դեպքում։ Ով էլ որ նա լինի, նրա լույս աշխարհ գալուն բոլորն են անհամբերությամբ սպասում։

HARRY MEGAN.

Նշենք նաև, որ Արքայազն Հարին և դերասանուհի Մեգան Մարքլն ամուսնացել էին 2018 թվականի մայիսին՝ Անգլիայի Սուրբ Գեորգ եկեղեցում։

33-ամյա արքայազն Հարրին և 36-ամյա դերասանուհի Մեգան Մարքլն ամուսնացան ծանոթությունից երկու տարի անց: Նրանց նշանադրությունը կայացել էր մոտ վեց ամիս առաջ։

Ոչ ազնվական ծագմամբ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի սերը կոտրեց մի շարք կարծրատիպեր: Նրանց հարսանիքը դարձավ բրիտանական պատմության մի մասը։

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` արքայազն Հարիի և Մեգանի հարսանիքը ավելի քան 100 միլիոն դոլարի եկամուտ կբերի պետական բյուջեին։

Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը պարզել է, որ Ջորջ Քլունին և Ամալ Քլունին են լինելու արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկի կնքահայրն ու կնքամայրը:

Կիսվել նյութով