Շոու-բիզնես

Արծվիկը Ջենիֆեր Լոպեսին մեղադրել է իր շարժումները կրկնօրինակելու մեջ

Օրեր առաջ Ջենիֆեր Լոպեսն իր Youtube-յան ալիքում նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ El Anillo:

48-ամյա հայտնի երգչուհին տեսահոլովակում կրում է ԱՄՆ-ում հայտնի դիզայներ Մարիաննա Հարությունյանի զարդերը:

Հոլովակում Ջեյ Լոն կրքոտ պարեր է ցուցադրում։ «Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը ներկայացրած Արծվիկը կարծում է, որ երգչուհու որոշ շարժումներ նման են իր եվրատեսիլյան բեմադրությանը։ Արծվիկն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել եւ գրել.

«Շատ զվարճալի է… Հետաքրքիր է՝ ով է ումից կրկնօրինակել շարժումները»։

Նյութի աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով